Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Աղվան Վարդանյան. Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատը, բայց նրա օգտին չեմ քվեարկի

Աղվան Վարդանյան. Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատը, բայց նրա օգտին չեմ քվեարկի
01.05.2018 | 20:45

Վերջին երկու-երեք օրերին հետևել եմ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի զուսպ, հավասարակշռված ելույթներին` ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Արցախ, ՌԴ, ԱՄՆ, Իրան, Վրաստան... Ոչ մի տարբերություն, նույնը, ինչ ասում ու փորձում էր իշխանությունը: Ներքին կյանքի կարգավորման հարցում նվազագույն տարբերությունն այն էր, ինչ ծրագրում առաջնահերթ էր համարում կոալիցիան: Այո, տեմպերի խնդիր կար, ինչը մեզ էլ չէր գոհացնում, բայց դեռ հարց է, մեծ հարց՝ Փաշինյանի վարչապետության դեպքում տեմպերը մեզ բավարարելո՞ւ են»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:


Նա արձանագրեց, որ Փաշինյանի առաջարկած ծրագրային քայլերը տարբեր չեն՝ էական բացառությամբ: «Անշրջելի իրողություն է, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, մնում է ժողովրդի ցանկությունը: Ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, վտանգի կանխազգացում ունեմ, չեմ կարող վստահ լինել, որ սա ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ»,- շեշտեց Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նշեց, որ չի կարող բացառել, որ դա անդառնալի հետևանք չի ունենա ժողովրդի համար: Վարդանյանի խոսքով՝ ինքն էլ ոգևորված է շարժմամբ և ուզում է, որ կուտակված էներգիան կորուստների դուռ չբացի:


«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել պարոն Փաշինյանի օգտին: Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել, քվեարկել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու: Ես ՀՅԴ-ական եմ, որի խմբակցությունը կողմ քվեարկելու որոշում ունի: Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ